Թերությունները մարդու համար են: Պետք չէ աչք փակել դրանց վրա, բայց պետք էլ չէ ուռճացնել դրանք կամ համարել անլուծելի:
«Դյուրին է լինել լավն այնտեղ, որտեղ մեզ ոչինչ չի խանգարում լինել այդպիսին»:
Օվիդիոս
Հայերն էլ, ինչպես բոլոր ժողովուրդները, ունեն առավելություններ և թերություններ: Հարգում եմ առավելություններն իմ ժողովրդի՝ հայրենասիրությունը, ընկերասիրությունը, միմյանց օգնելու ցանկությունը, նվիրվածությունը, հյուրասիրությունը:
Բայց կան շատ, արդեն արմատացած ու տարածված թերություններ: Մեր լրջագույն թերություններից մեկը միասնական չլինելն է: Յուրաքանչյուրը գործում է, աշխատում է, պայքարում է մենակ՝ առանց շուրջը նայելու: Մասնատված է հայրենիքում ու հայրենիքից դուրս: Կան դեպքեր, երբ հայրենիքից դուրս ավելորդ են համարում ազգանվան պատվավոր «յանը»: Այսինքն՝ իրենց բացարձակ առանձին են տեսնում հայից ու հայրենիքից:
«Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես եղանակը, և դա այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի»:
Շենսթոն
Իսկ նախանձը իմ կողմից չարդարացված ու անկարևոր հատկանիշ է, որից կարող է օգտվել միայն ուժեղ կամքի տեր մարդը, ով կարող է օգուտ քաղել դրանից և շատացնել իր ներսում լավը՝ հասնելով ու հավասարվելով ձգտածին: Իսկ մեր ժողովրդի մեծամասնությունը, լավն ու հետաքրքիրը տեսնելով, չի ձգտում հասնել ու հավասարվել, այլ դիմացինին վատություն անելով, իրեն իջեցնելով : Ասում են, իբրև բարի նախանձ էլ կա, բայց նախանձը մնում է նախանձ:
Մի հատկանիշ էլ կա, որը ուշ է ի հայտ եկել, բայց արդեն արմատացել է՝ անտարբերություն: Ամեն տեղ, ամեն օր նկատում եմ վթարներ, արտակարգ պատահարներ, անժամանակ մահեր, ինքնասպանություններ, արատավոր երեխաների ծնունդներ: Լսում են, տեսնում են անտարբեր հայացքով, սոսկ որպես նորություն արձանագրելով:
«Թավուտի մեջ տերևներ չի տեսնում, չի տեսնում խոտը բացատում, իսկ ջրառատ գետում ջուր չի նկատում»:
Օվիդիոս
Կարծում եմ, թերությունը նույնիսկ վարակիչ է, վարակը՝ վտանգավոր, վտանգը՝ ահազանգող, մտածելու տեղիք տվող:
Հաստատ ունեմ թերություններ, պատրաստ եմ լսել հարազատներիս, ընկերներիս կարծիքն ու խորհուրդը, հնարավորինս շտկել դրանք:
Չկառչենք մեր թերություններից` պատճառաբանելով, թե աշխարհը հեռու է կատարելությունից:
Վեներա Առաքելյան, 11-րդ դասարան
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/03/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել