Facebook-ը դուրս է վռնդում օգտատերերին. Սոցցանցում պրոբլեմներ են ստեղծվելNewmag.am-ը գրում է.

Ֆեյսբուքի հետ անհասկանալի բան է կատարվում: Սոցցանցը օգտատերերին «ներս» չի թողնում: Որոշ ֆեյսբուքաբնակներ ստանում են տարօրինակ ահազանգ այն մասին, որ իրենց բոլոր հաղորդագրությունները ջնջվել են, քանի որ դրանք սպամ էին: Մյուսներին էլ սոցցանցը հետ է ուղարկում «մուտքի» մոտ և զգուշացնում, թե իրենց հաշիվը հաստատված չէ: Մի մասն էլ տեղեկություն է ստանում, որ իրենց հաշիվը հաքերային հարձակման է ենթարկվել ու պետք է փոխել գաղտնաբառը: Սակայն նոր գաղտնաբառով էլ մուտք գործելիս չեն բացվում Ֆեսյբուքի դռները:

Ըստ ՏՏ լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ` խոտանի պատճառը Ֆեյսբուքում  անվտանգության նոր մեխանիզմների ներդնումն է: Սոցցանցը չի թողնում մուտք գուծել Ֆեյսբուք, եթե կասկածում է Ձեր սերվերի ապահովության հարցում:

Ֆեսյբուքի այս խոտանն ամբողջ աշխարհում է: Դեռ պարզ չէ` ինչպես է փորձում կարգավորել Մարիկ Ցուկերբերգը իր առցանց աշխարհի անվտանգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել