Barometer.am-ը գրում է.
Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, "Ամերիկայի Ձայն"-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը.
"Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաև բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին":
Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը և խուսափել զոհերից.
"Ես հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել և բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջև քննարկման հնարավորություններ կստեղծեն":
Նախկին դիվանագետ իսկ այսօր՝ Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց նաև իր դիվանագիտական աշխատանքից: Դեսպան Ուորլիքի խոսքով, մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները.
"Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր և նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել":
Սակայն, նշում է դեսպանը, պատերազմի ժամանակն անհրաժեշտ է անցյալում թողնել, այժմ խաղաղության ժամանակն է։
"Խաղաղությունն ամեն ինչ կփոխի: Այն ամեն ինչ կփոխի տարածաշրջանում: Հայաստանի համար այն կփոխի ամբողջ հանրության հիմունքները":