168.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումները ԴԱԻՇ-ից ռազմավարական նշանակության՝ 939,5 մետր բարձրության կարևոր բարձունք են նվաճել Պալմիրայում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են մեծաթիվ գրոհայիններ՝ զենքի, զինամթերքի ու տրանսպորտային միջոցների հետ։

Անցած շաբաթ սիրիական զորքերը դաշնակիցների հետ համատեղ Պալմիրայի մերձակայքում վերականգնել էին վերահսկողությունը մի քանի գյուղի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել