Գիտեք, որ սնկային բորբոսը ոչ միայն փչացնում է պատերի և առաստաղի արտաքին տեսքը, այլև քայքայում է ներկանյութերը և կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:
Եթե խոհանոցում կամ լոգասենյակում բորբոս նկատեք, անմիջապես միջոցներ ձեռնարկեք:
Ինչպես պայքարել բորբոսի դեմ
Սնկային բորբոսի բեղմիկները միշտ առկա են օդում, սակայն դրանք անվնաս են մարդու և տան համար:
Սակայն բավական է, որ խոնավությունը բարձրանա մինչև 85%, սունկը սկսում է արագ բազմանալ:
Այսպիսով՝ բորբոսի պատճառը բարձր խոնավությունն է, և պայքարը հարկավոր է սկսել հենց դրանից:
Տանը բարձր խոնավությանը նպաստում են՝
- Միջպանելային կարերի վատ մեկուսացումը
- Անբավարար ջեռուցումը
- Վատ օդափոխությունը
- Տան վատ հիդրոմեկուսացումը (խոնավությունը ցածից բարձրանում է վերև):
Պատրաստ եղեք, որ պայքարը լինելու է երկարատև, իսկ անորակ կառուցված տներում, որոնք ունեն վատ և խոնավ հիմք, պայքարը դժվար թե արդյունավետ լինի:
Նախ՝ պարզեք, թե որ տեսակին է պատկանում ձեր տան բորբոսը, որպեսզի կարողանաք ընտրել համապատասխան պայքարի միջոց: Տանն առկա բոլոր մանրէները, ինչպես և սնկայինները, լինում են՝
- Բորբոս (սև, գորշ, կանաչ, երկնագույն կետեր, որոնք առաջանում են լոգասենյակի կամ խոհանոցի պատերի և առաստաղի վրա),
- Կապույտ սունկ (հիմնականում վնասում է փայտե կառուցվածքները),
- Մանրէական, սպիտակ, դարչնագույն փտման (վնասում են փայտը, թղթը և կարող են լրիվ քայքայել դրանք):
Սնկի դեմ պայքարի համար նախատեսված հակասեպտիկ միջոցները, հարկավոր է օգտագործել՝ համաձայն օգտագործման հրահանգի: Սկզբից հարկավոր է լրիվ հեռացնել սունկը լվանալով կամ չորացնելով:
Եթե սունկը ներաճել է պատի մեջ, ապա ստիպված կլինեք հեռացնել նաև գաջի շերտը: Մաքրած հատվածները պետք է շատ լավ չորացնել կա՛մ տաքացուցիչով, կա՛մ շինարարական ֆենով: Դրանից հետո մաքրած տեղերը մշակել անտիսեպտիկով:
Աշխատանքը ընդգրկում է մի քանի փուլ՝
- Մակերեսը մշակել անտիսեպտիկով,
- Քսել հիդրոմեկուսացնող շերտ,
- Սվաղել:
Հարկավոր է հետևել, որպեսզի բորբոսը նորից չառաջանա: Նույնիսկ կանոնավոր օդափոխության բացակայությունը կարող է սնկի առաջացման պատճառ լինել: Պետք չէ մոռանալ նաև այդ մասին:
Բորբոսից ազատվելու արդյունավետ միջոց
Թասի մեջ լցնել 1 բաժակ եռացրած ջուր և 2-3 ճաշի գդալ սոդա, վրան ավելացնել 1 ճաշի գդալ լվացքի փոշի:
Վերցնել ատամի խոզանակը կամ այլ կոշտ խոզանակ և դրանով լվանալ լոգարանի, լվացարանի, սալահատակի շուրջ առաջացած բորբոսը:
Մի քանի անգամ գործածելուց հետո բորբոսն այլևս չի հայտնվի:
Որոշ տնային տնտեսուհիներ նաև խորհուրդ են տալիս այս բաղադրատոմսը.
Բաղադրիչներ
- Քացախ
- Լվացքի փոշի
Հավասար քանակությամբ խառնեք քացախ և լվացքի փոշի:
Ստացված զանգվածը քսեք կեղտոտ հատվածներին, թողեք 10 րոպե, որից հետո քերեք խոզանակով:
Արդյունքն անմիջապես տեսանելի կլինի: