Բոլորին քաջ հայտնի է «օրգանիզմի շլագներ» տերմինը: Այդ խնդրի առաջացմանը նպաստում են «ժամանակակից քաղաքակրթության «ձեռքբերումները». վատ էկոլոգիան և անբնական սնունդը:
Հարվածային չափաբաժիններ ստանալով՝ օրգանիզմը «պատվում» է թույներով, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ հեռացնել օրգանիզմից:
Օրգանիզմը կարելի է մաքրել ակտիվացված ածխի միջոցով:
Դեղահաբը ընդունելուց 7-10 ժամ հետո այն օրգանիզմից հեռանում է՝ իր հետ տանելով թունավոր նյութերը:
Գոյություն ունի ակտիվացված ածխով օրգանիզմը մաքրելու երկու եղանակ:
1. Խմել 3-4 հաբ մինչև նախաճաշը, ճաշը և ընթրիքը՝ 10 օր շարունակ (օրական 10 հաբ)
2. Հարկավոր է ակտիվացված ածուխն ընդունել 1-2 շաբաթ տևողությամբ հետևյալ հաշվարկով՝ 10 կգ քաշին՝ 1 հաբ:
Այս դեպքում հարկավոր է սկսել փոքր չափաբաժնից՝ աստիճանաբար հասցնելով անհրաժեշտ քանակի:
Սակայն ակտիվացված ածուխը թունավոր նյութերի հետ միասին օրգանիզմից հանում է նաև օգտակար մասնիկները, այդ իսկ պատճառով երկար օգտագործման դեպքում կարող է առաջանալ ավիտամինոզ կամ հյուծվածություն: Այն չի խթանում աղիքների պերիստալտիկային և խախտում է աղիների միկրոֆլորան, որի հետևանքով ժամանակի ընթացքում կարող է առաջանալ փորկապություն կամ լուծ:
Ակտիվացված ածուխը հակացուցված է ստամոքսային արնահոսության, ինչպես նաև ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիների հիվանդությունների ժամանակ:
Մաքրման կարճաժամկետ կուրսը անկասկած օգտակար է, սակայն չարժե այդ եղանակով շատ տարվել: