Artsakhpress-ը գրում է.
 Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի բարձրաստիճան հոգևորականն ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, անդրադառնալով օրերս Ադրբեջանի Կրոնական հարցերով պետական կոմիտեի ղեկավարի հնչեցրած հակաիրանական հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Զարմանում եմ, որ Ադրբեջանի նախագահի՝ Իրան կատարելիք այցի նախօրեին Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող անհիմն հայտարարություններ են հնչում», հայտնում է panorama.am-ը:
 Շարունակելով խոսքը՝ այաթոլլահ Ամելին հավելել է. «Օրերս Իրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը նրան ասել եմ, որ Իրանը երկու հարցում խիստ զգայուն է՝ առաջին. Երբ որ խեղաթյուրվում է իրանցիների ու Իրանի պատմությունը և երկրորդ. Երբ Ադրբեջանում անարգանքի են արժանանում մեր կրոնական արժեքներն ու գաղափարները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել