• Թշնամու առաջխաղացման կանուխ հավաստանշման շնորհիվ հայկական ուժերին, ենթադրաբար ականանետային կրակի կիրառմամբ, հաջողվել է հետ մղել թափ չհավաքած հարձակումը։ Թշնամին տեղում թողել է առնվազն 2 զոհի դիակ։
• Չնայած եղելության վայրիվերո ներկայացմանը («հայկական փորձ՝ ներթափանցելու ադրբեջանական պաշտպանության խորք»)՝ կորուստներ ունենալու հանգամանքն ընդունում է նաև Ադրբեջանի ՊՆ-ն («itkilərimiz var»)։
• Գիշերվանից ակտիվ է նաև ադրբեջանական Ֆեյսբուքը։ Մեկնաբանություններում նկատելի է ընդհանուր հիասթափություն, հոգնածություն այս իրավիճակից, առավել նշմարելի են «երկրում վիճակը խառնվում ա, սահմանին սկսում են կրակել» և «մինչև ե՞րբ» մոտիվը։
• Այս պահին ռազմաճակատում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ինչպես և նախորդ ապրիլին, հայկական համապատասխան լրատվական պատասխանատուներն արագ մոբիլիզացվել են, ադրբեջանական կողմում առայժմ կիսալռություն է։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը խոստացել է հրապարակել ադրբեջանական գիշերային ագրեսիան հավաստող վիդեո։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1317608841618931?notif_t=close_friend_activity¬if_id=1488013953237169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել