Բարի օր, չարդ տանեմ։ Բա չես ասում, ախպերդ էսօր առավոտվանից դումկեքի մեջ ա ու տենց էլ չի կարում իտոգի գա։ Դաժե ռադիոն չի օգնում, մեռնեմ սրտիդ։ Հը․․․ դե ախպեր, նստած մտածում եմ, թե ով ա իսկական ընդդիմություն էս մեր քաղաքական ուժերից, էն էլ գլուխ չեմ հանում։ Ոնց խի՞․․․ նայի ասեմ, չարդ տանեմ։

Ախպեր, էդ սա՜ղ սութ ա․․․

15995825_1142311735888501_1558334472_n

Նայի, Ծառուկյանը ինքն ա ասում, որ ընդդիմություն չի, ալՅըտրանք ա․․․

Դաշնակները վերջին անգամ ընդդիմություն եղել են 95-ին, բայց դե դրանից հետո միշտ իշխանության պոչն են բռնել։

ՕԵԿ-ը․․․ դրանց անունը բեր չտամ էլի ավտոյիս մեջ։ Իմ ավտոն իմ համար օջախ ա, իսկ օջախում վատ բառեր չեն ասում․․․

Տակը ո՞վ մնաց։ ՀԱԿ, Նիկոլենք ու Սեյրանենք, չէ՞։

Դե նայի, մեռնեմ սրտիդ, ՀԱԿ-ը ո՞նց կարա ընդդիմություն լինի։ Ախր ամեն չորեքշաբթի իրիկուն Սերժի հետ Լևոնն ա շախմատ խաղում։ Չարդ տանեմ, էդ սաղ գիտեն, հո մենակ ես չե՞մ ասում։ Սուտ բան որ լիներ, էդքան մադ ուրդո՞ւց կիմանար։ Կառոչե, Լևոնը Սերժի մարդն ա, նենց որ՝ ՀԱԿ-ը ընդդիմություն չի։

Նիկոլը վախտին շատ դուխով տղա էր, շատ։ Բայց բերդից ինչ դուրս եկավ, միթավուր ա։ Աշքիս դրան էլ են բերդում վերբովկա արել ու դարձրել սերժական։ Հետո էլ, էն Կիրովականցու հետ իրար ինչ ասես ասին, հետո իրար հետ դաշինք են կազմում։ Աշքիս Նիկոլը պռոստը ուզում ա դրան փուռը տա ու պաստավկա անի։ Նենց ոչ, դրանք էլ ընդդիմություն չեն։

Սեյրանենք էլ․․․ այ քու ցավը տանեմ, մարդ ո՞նց կարա Վահագնի ապրի ու ընդդիմադիր լինի։ Ընդեղ դաժե շան բունը գիտե՞ս քանի մլյոն դոլար արժի՞։ Մեկ Սեյրանն ա ընդդիմադիր, մեկ էլ Բաբայան Սամոն։ Ընդդիմադիրը Դալլաքյանն էր, էն էլ կերան էդ տղու գլուխը դրանք։

Բա՜, չարդ տանես, ջոգո՞ւմ ես՝ ինչ խաղեր են տալիս սրանք։ Մեռնեմ սրտիդ, ո՜նց քցում-բռնում եմ, էս երկրում միակ ընդդիմադիրը Հայրիկյանն ա։ Ճիշտ ա, պահի տակ չես ջոկում, թե կոնկրետ ում ու խի ա ընդդիմադիր, բայց զատո մարդը էդքան նստել ա, համ էլ սիՆվոլ տղա ա։ Այ իրան եմ ընտրելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել