Հարգելի ընկերներ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, ինչո՞ւ Գառնիի Մայր տաճարում չկա Միհր դիցի արձանը: Գառնիի տաճարը Անդրկովկասի միակ գործող հեթանոսական տաճարն է համարվում, և իմ կարծիքով անպայման պետք է ունենա իր դիցի՝ լույսի, ճշմարտության աստված Միհրի արձանը, որը հազարամյակներ առաջ եղել էր, նույնիսկ հատուկ նախատեսված խորան կա, որը այժմ դատարկ է ցավոք և սպասում է իր պատվանդանին կրելու հնագույն սրբի արձանը: Սակայն քրիստոնեության մուտք գործելուց հետո թալանվեց: Եթե կլինեն մարդիկ, ովքեր իրենց մեկնաբանություններում կբարձրաձայնեն, թե.
-ո՞նց թե հեթանոսական դիցի արձան, պետական կրոն, դատարկ ռոմանտիզմ կամ նմանատիպ այլ արտահայտություններ, ապա ես կհիշեցնեմ ձեզ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող մզկիթի մասին, որը, ի դեպ, համարվում է ամենախոշոր գործող մզկիթը Անդրկովկասի տարածքում: Հիմա էլ ո՞ւր մնաց բարոյական պարտքը, հարգանքը մեր հին ազգային հավատքի նկատմամբ, երբ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Իսլամ կրոնի հետևորդների համար, իսկ հայկական ազգային հավատքը կրող մարդկանց ու ընդհանրապես յուրաքանչյուր հայի, որի համար թանկ է իր պապերի հավատքն ու մշակույթ,՝ նույնիսկ պաշտամունքային արձան չի տեղադրվում Գառնիի մայր տաճարում: Բայց չէ՞ որ այն գործող տաճար է, որտեղ անց են կացվում հնագույն սրբազան արարողություններ: Իմ կարծիքով այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում լինի առաջին հերթին հասարակության մեջ:



