Ինսուլտն ու սրտանոթային համակարգի մյուս խախտումներն ավելի հաճախ են հանդիպում 40-ամյա տղամարդկանց մոտ, հայտնել են ամերիկացի մասնագետները:
Տեխասի առողջության կենտրոնի մասնագետները, հետազոտելով 15 -49 տարեկան ավելի քան հազար հիվանդների, եկել են այն եզրահանգման, որ իշեմիկ ինսուլտի հավանականությունը տարիքի հետ աճում է:
Այսպես, օրինակ, կանանց մոտ արյունատար անոթների խցանումները հաճախ տեղի են ունենում մինչեւ 30 տարեկանը, այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ` 40 տարեկանից հետո, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նյարդաբանները հաստատում են, որ մեր օրերում միջին տարիքի եւ ավագ սերնդի տղամարդկանց մոտ ինսուլտի ռիսկը նույնն է: Այսպիսով, բժիշկները խորհուրդ են տալիս ինսուլտի կանխարգելմամբ զբաղվել արդեն 35 տարեկանում:
news.am
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/497904966933678?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել