Աշխարհում առաջին դրամները երեւան են եկել Լիդիայում VII դարում մեր թվարկությունից առաջ: Առաջին դրամահատարանը հիմնվել է Հին Հռոմում:
IV դարում (մ.թ.ա.) գտնվել է հայկական երկու արծաթյա դրամ, II դարում (մ.թ.ա.)` 29 դրամ: I դարում (մ.թ.ա.) գտնվել է Տիգրան Մեծի (95-56 թթ.) եւ նրա որդի Արտավազդ II-ի (56-34 թթ.) դրամներից 117 հատ, որոնք թողարկվում էին Սիրիայի մայրաքաղաք Անտիոքում եւ բուն Հայաստանում:
Ռուսաստանում սեփական հատվածքի առաջին դրամները երեւան են եկել X դարում:
Ամենաառաջին թղթադրամները տպվել են Չինաստանում, մոտավորապես երկու հազար տարի առաջ:
Ճանապարհորդ Մարկո Պոլոն գրել է. «Կամբուլ քաղաքում տարածված են Մեծ Խանի դրամները: Մեծ Խանի մասին կարելի է ասել, որ նա տիրապետում է ալքիմիկոսների գաղտնիքին, որովհետեւ կարողանում է թղթից դրամ պատրաստել: Թղթի մեծ թերթը կտրտում են տարբեր չափերով. ամենափոքր կտորը մեկ գրոշ է, երկու անգամ մեծը` երկու գրոշ եւ այդպես շարունակ, մինչեւ երկու, երեք եւ նույնիսկ` տասը ոսկե «բվիզանտին»-ների: Թղթադրամները այնպես հիանալի ու նուրբ են պատրաստված, կարծես իսկական ոսկուց կամ արծաթից լինեն: Հատուկ պաշտոնյաները հերթականությամբ գրում են իրենց անունները այդ թղթադրամների վրա եւ հաստատում իրենց կնիքով: Երբ ամեն ինչ պատրաստ է, կարմիր ներկով իր կնիքն է դնում նաեւ գլխավոր դրամաթողը»:
Ամբողջ Չինական կայսրությունում շրջանառության մեջ էր «Տայ-մին թագավորական տան» թղթադրամը:
Մեկ կվանը հավասար էր հազար մոմմի կամ տասը դրամակապոցի, որը նկարված էր թղթադրամների վրա:
Եվրոպայում թղթադրամները բաց թողնվեցին Մարկո Պոլոյից չորս դար անց` 1668 թվականին, Ստոկհոլմի բանկի կողմից: