
Իշիասը կապված է նստատեղի նյարդի սեղմման և բորբոքման հետ: Այս հիվանդությունը հնարավոր է բուժել տնային պայմաններում:
Ներկայացնում ենք արդյունավետ միջոցի բաղադրատոմս, որը ոչ միայն որոշ ժամանակով կվերացնի ցավը, այլև կօգնի ազատվել իշիասից:
Կան այս հիվանդության առավել տարածված ախտանիշեր`
1. Ուժեղ ցավ հետույքի մասում, որը նստելիս ուժեղանում է։
2. Ծակող բնույթի ցավ, որն առաջանում է կանգնելու փորձի ժամանակ։
3. Ոտքի թմրություն կամ թուլություն
4. Սուր ցավ քայլելիս կամ կռանալիս
Նստատեղի նյարդի բորբոքումից ազատվելու համար մենք խորհուրդ ենք տալիս շատ օգտակար և արդյունավետ ըմպելիք պատրաստել:
Բաղադրիչները՝
- 4 պճեղ սխտոր
- 200 մլ կաթ
- Մեղր՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
Սխտորը մաքրիր, մանրացրու, եփիր դանդաղ կրակի վրա:
Աստիճանաբար կաթ ավելացրու:
Երբ խառնուրդը եռա, վերցրու կրակի վրայից, թող մի քիչ սառչի և մեղր ավելացրու:
Ըմպելիքն օգտագործիր օրը մեկ անգամ, և շուտով դրական փոփոխություն կնկատես:
Այս միջոցը կազատի բորբոքումից, նաև կկանխի այտուցվածությունը: