Ինչպես շատ երկրների առաջին դեմքեր, այնպես էլ վեհափառը շա՜տ շտապեց Սերժ Սարգսյանին շնորհավորել, նա չսպասեց անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների ամփոփմանը. այն պարագայում, երբ ժողովուրդը չէր համակերպվում կեղծված ընտրությունների հետ, երբ Ազատության հրապարակում փոթորկված էր ժողովուրդը: Կարծում եմ (դա իմ անձնական կարծիքն է, իհարկե)՝ երբ հոգևոր հովիվն իր հոտի հետ չէ, այդ հոտը տարբեր ուղղություններ է իր համար փնտրում, հոգևոր սով է ապրում, որի ականատեսն ենք այսօր: Այստեղ են ասում՝ տերն է խաչը զորավոր դարձնում, իսկ երբ այդ տերը խաչն ընդամենը գործիք է համարում հայոց հոգևոր գահին նստելու, անհաղորդ է ժողովրդի դարդ ու ցավին, այս ֆոնի վրա ժողովուրդն էլ իրենից է երես թեքում, որի արդյունքում մեր քրիստոնեական դարավոր հավատքի հիմքերն են խարխլվում...
Այսօր դրա ականատեսն ենք ամենուրեք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=511546012218112&set=a.184720831567300.39584.100000881535340&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել