Wnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանում է «Farell» զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր, ծնունդով գյումրեցի հայ դիզայներ Գոռ Հարոյանը: 14 տարի անց ֆրանսիահայ դիզայներին Հայաստան բերեց նրա գյումրեցի ընտրյալը, ում հետ նշանադրությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ՝ Սուրբ Վալենտինի օրը:
Wnews.am-ին տված բացառիկ հարցազրույցում Գոռ Հարոյանը պատմել է նորաձևության, ոճի, հաջողության գաղտնիքների, ֆրասուհիների և, իհարկե, սիրո մասին:
-Գոռ, ուրախ եմ տեսնել քեզ Երևանում, 14 տարի անց, որքա՞ն է փոխվել Հայաստանը քեզ համար:
Նախ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Փոփոխություններ, բնականաբար, նկատելի են ՝ինչպես դրական այնպես էլ՝ բացասական: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ:
-Հայկական մամուլում քեզ ներկայացնում են որպես աշխարհահռչակ դիզայներ, դու քեզ այդպիսին զգո՞ւմ ես, ինչպե՞ս հասկացար, որ հաջողության ես հասել:
Մենք շարունակաբար աշխատում ենք, իսկ մեր հաջողությունների վերաբերյալ կարծիքները, տեսակետներն ու ձևակերպումները թողնում ենք հասարակության դատին: Հաջողության հասնելու չափանիշները տարբեր մարդկանց մոտ և տարբեր ոլորտներում դիֆերենցվում են: Ինձ համար հաջողության հասնելու թիվ մեկ չափանիշը նպատակասլացությունն է:
-Հարցազրույցներում հաճախ ես խոսում նպատակասլացության մասին, էլ ի՞նչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար:
Նպատակասլացության թիվ մեկ հատկանիշը՝ աշխատասիրությունը:
-Ինչի՞ է նման նորաձևության աշխարհը:
Ես նորաձևությունը նմանեցնում եմ երկրաչափական պատկերներից շրջանի: Այն մի կետից սկսվում է, անցնում է փոփոխությունների ուղիով և վերադառնում նույն կետին: Կարելի է ասել նորաձևությունը ֆունկցիոնալ երևույթ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://wnews.am/2017/02/23/farell-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել