Ինչպես արդեն
տեղեկացրել ենք Հայաստանում է «Farell» զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր, ծնունդով գյումրեցի հայ դիզայներ Գոռ Հարոյանը: 14 տարի անց ֆրանսիահայ դիզայներին Հայաստան բերեց նրա գյումրեցի ընտրյալը, ում հետ նշանադրությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ՝ Սուրբ Վալենտինի օրը:
Wnews.am-ին տված բացառիկ հարցազրույցում Գոռ Հարոյանը պատմել է նորաձևության, ոճի, հաջողության գաղտնիքների, ֆրասուհիների և, իհարկե, սիրո մասին:
-Գոռ, ուրախ եմ տեսնել քեզ Երևանում, 14 տարի անց, որքա՞ն է փոխվել Հայաստանը քեզ համար:
Նախ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Փոփոխություններ, բնականաբար, նկատելի են ՝ինչպես դրական այնպես էլ՝ բացասական: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: