Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տնտեսական համակարգում առկա է ներդրումային դաշտը խթանելու հարկային արտոնությունների մեթոդը, որից արդեն իսկ հասցրել են օգտվել մի շարք ընկերություններ: Այս անգամ ներդրումային ծրագրի շրջանակներում ԼՂՀ Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կկառուցվի 1,2 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, որի շնորհիվ կարտադրվի էլեկտրաէներգիա: Սպասվում է, որ այդ գործընթացը կազմակերպելու համար ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր՝ շուրջ 4,6 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ դրամ։ Ակնկալվում է, որ ծրագիրը կյանքի կոչելու շնորհիվ հնարավոր կլինի բացել 20 աշխատատեղ: Ներդրումների դիմաց պետությունը կտրամադրի հարկային արտոնություններ, և ընկերությունը կկարողանա ներմուծել չեխական բարձրորակ ժամանակակից սարքավորումներ, իսկ դրանց դիմաց գանձվող ԱԱՀ-ն վճարել երեք տարի հետո:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=176790922814189&id=100014498460492&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



