Armfootball.com-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը, ով նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսսիայում», նշել է, որ ժամանակին դորտմունդյան ակումբը հետաքրքրվում էր Կևին Դե Բրյույնեի, Քրիստիան Էրիկսենի և Հներիխ Մխիթարյանի ծառայություններով, ում օգտին էլ կատարվեց ընտրությունը:

-«Բորուսսիան» ինտենսիվորեն հետևում էր Մխիթարյանին, Էրիկսենին և Դե Բրյույնեին, բայց պետք է գներ միայն մեկին:

«Տոտենհեմ» տեղափոխվելուց հետո Էրիկսենն առաջընթացի քայլ կատարեց իր կարիերայում: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է,- Կլոպպի խոսքերն է մեջբերում Ekstra Bladet-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել