Եղել է ու չի եղել Սառն Աղբյուրների երկրում Չար անունով մի թագավոր է ապրելուց եղել։ Ամեն անգամ, երբ ժողովուրդը նրան ձեռք է երկարել եւ օգնություն է խնդրել, Չար թագավորը հանել է թուրն ու այդ ձեռքը կտրել է։
Էսպես շատ տարիներ են անցել, մարդկանց մեծամասնությունը մեկ ձեռանի է դարձել, իսկ ոմանք նաեւ երկրորդից են զրկվել։

Օրերից մի օր Չար թագավորը անտառում որս անելիս է եղել, երբ մի գազան է վրա տվել, եւ նա, ափալ-թափալ փախնելով, ուշադիր չի եղել ու ձիով ճահիճն է ընկել։

 Գոռոցը դրել, օգնության է կանչել, եւ երբ անցորդներից մեկը լսել, մոտեցել է, Չար թագավորը ուրախացած մեկնել է ձեռքն ու հենց այդ պահին էլ նկատել է, որ անցորդը կռնատ է։
Էդպես էլ խորտակվել, ճահճի հատակն է անցել Սառն Աղբյուրների երկրի չար Չար թագավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել