Միլանի Սանսիրո մարզադաշտում ֆուտբոլային թեժ կրքեր են, հանդիպմանը ներկա է 76 հազար 169 ֆուտբոլասեր: Այս երկու գերակումբների հանդիպումը եզրափակիչի արժեք ունի: Երկու թիմերի համար էլ գերնպատակը Չեմպիոնների լիգայի գավաթին տիրանալն է, ձախողումը պազապես անընդունելի երկուսի համար էլ:
Այս երկու գրանդ ակումբները պատմության ընթացքում հանդիպել են 13 անգամ: 5 անգամ հաղթել է “Բարսելոնան”, 4 անգամ “Միլանը” ևս 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք:
Այս խաղում տեսնենք ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Առաջին խաղակեսի հենց սկզբից Միլանը մի քանի հնարավորություն կորցրեց, իսկ Բարսան անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն այդ գնդակը չհաշվվեց, գրանցվեց խաղից դուրս, մեկ անգամ էլ մրցավարը սխալվեց չնշանակելով 11 մետրանոցը:
Այնուամենայնիվ սպասենք մրցավարի եզրափակիչ սուլիչին, միայն դրանից հետո կարող ենք ասել, ով էր ուժեղը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=355150174527300&set=a.148589341850052.26278.100000969610633&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել