«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաղրամյան 26–ում որոշում են կայացրել, և այն ուղարկել Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1:

Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում: Իսկ որտեղ այն սկսվել է` ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը:

Այս հրահանգը առավել քան արդիական է. ընտրությունների շեմին չի կարելի անհուսության ու գործազրկության մղել պետական ապարատում աշխատող ընտրազանգվածին: Ապրիլի 2–ից հետո` խնդրեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել