Քենիայում լայնորեն տարածված է, այսպես կոչված, ռոմանտիկ զբոսաշրջությունը, երբ տարեց եվրոպացի կանայք երիտասարդ քենիացիներին վճարում են ուղեկցության… և այլ ինտիմ ծառայությունների համար:
2009 թ. Սոֆի Ամալի Քլուգարթը ActionAid ոչ կոմերցիոն կազմակերպության կազմում մեկնել է Քենիայի մայրաքաղաք Մոմբասա: Նրա հիմնական խնդիրն է եղել լուսաբանել աղքատության խնդիրն այդ աֆրիկյան երկրում:
Իսկ երեկոյան և հանգստյան օրերին Քենիայով հիացած Քլուգարթը զբոսնել է՝ հետաքրքիր սյուժեներ փնտրելով:
Մի անգամ լողափին հայտնվելով՝ լուսանկարիչն ապշել է, որ եվրոպացի տարեց կանայք սիրաբանել են տեղի երիտասարդների հետ:
Երբ նա շփվել է կին զբոսաշրջիկներից մեկի հետ, իմացել է, որ դա կոչվում է «ռոմանտիկ զբոսաշրջություն». միայնակ տղամարդիկ և կանայք ժամանում են աղքատ երկրներ՝ տեղի բնակիչների շրջանում ուղեկիցներ փնտրելու, որոնք պատրաստ են կամավոր «ենթակա» դառնալ այդ մարդկանց համար՝ նվերների, անվճար ճաշերի, երբեմն էլ՝ առձեռն գումարի դիմաց: