Armtimes.com-ը գրում է.
 Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ գործընկեր «Business France»-ի ջանքերով փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում կներկայացվի երկրի տնտեսության եւ այստեղ բիզնես սկսելու առավելությունները։ Ինչպես այսօր տեղեկացրել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսված են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում եւ Մարսելում, իսկ փետրվարի 23-ին մայրաքաղաքում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով։
 Հայկական ընկերությունները գյուղատնտեսության եւ սննդի, ՏՏ եւ ճարտարագիտության, թեթեւ արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում։ Հիմնադրամը հաշվի է առնում, որ չնայած մեր երկրում ֆրանսիական ներդրումների առկայությանը, մի շարք ոլորտներում դրանց ծավալն ավելացնելու մեծ ներուժ կա։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվում է նաեւ մեր երկրի միջոցով ԵԱՏՄ եւ Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել