Պետության կողմից գեներացվող ներդրումային ծրագրերի մեջ կարևոր դեր է հատկացվում մարզերի զարգացմանը: Ներկայումս Տավուշի մարզի ներդրումային ծրագրերը պատրաստ են և սպասում են ներդրողներին:
Գանձաքար գյուղից առաջարկվել է դեղաբույսերի մթերման մշակման, իրացման ծրագիր: Հաղթանակ գյուղում մտադրություն կա իրականացնել ձիթապտղի մշակում և ձեթի արտադրություն:
Դրանից զատ` Իջևանի ճոպանուղու կառուցումը կարող է լավ խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար, իսկ ահա տարածքում հնարավոր է կառուցել զբոսաշրջային խոշոր կենտրոն:
Նավուր գյուղից առաջարկում են ներդրումներ կատարել մսի մթերման, սպանդանոցի ծրագրում, իսկ Վերին Կարմիր համայնքում առաջ են քաշել տնական գինու շշալցման ծրագիրը:
Վերը նշված ծրագրերից բացի` առկա են մի շարք այլ առաջարկներ, որոնք ստացել են դրական գնահատական: Տավուշը սպասում է «կանաչ լույսին»: Հուսանք, որ այդ լույսը ներդրողների տեսքով երկար սպասեցնել չի տա: