Տավուշը սպասում է «կանաչ լույսին»


13:51 , 21 փետրվար, 2017

Картинки по запросу տավուշի մարզՊետության կողմից գեներացվող ներդրումային ծրագրերի մեջ կարևոր դեր է հատկացվում մարզերի զարգացմանը: Ներկայումս Տավուշի մարզի ներդրումային ծրագրերը պատրաստ են և սպասում են ներդրողներին:

Գանձաքար գյուղից առաջարկվել է դեղաբույսերի մթերման մշակման, իրացման ծրագիր: Հաղթանակ գյուղում մտադրություն կա իրականացնել ձիթապտղի մշակում և ձեթի արտադրություն:

Դրանից զատ` Իջևանի ճոպանուղու կառուցումը կարող է լավ խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար, իսկ ահա տարածքում հնարավոր է կառուցել զբոսաշրջային խոշոր կենտրոն:

Նավուր գյուղից առաջարկում են ներդրումներ կատարել մսի մթերման, սպանդանոցի ծրագրում, իսկ Վերին Կարմիր համայնքում առաջ են քաշել տնական գինու շշալցման ծրագիրը:

Վերը նշված ծրագրերից բացի` առկա են մի շարք այլ առաջարկներ, որոնք ստացել են դրական գնահատական: Տավուշը սպասում է «կանաչ լույսին»: Հուսանք, որ այդ լույսը ներդրողների տեսքով երկար սպասեցնել չի տա: