Ես կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես կարելի է իրագործել ձեր երազանքներն ու նպատակները։ Իմ փորձով, ո՛չ ուրիշի, ո՛չ կարդացած։ Ու սա անելու եմ արդեն պարբերաբար, որովհետև երազանքն ու նպատակը երկար չեն սպասում։ Այն պետք է սահմանել ու գործել։ Երազի՛ր ու գործի՛ր։ Այլ տարբերակ չկա։

Սակայն դրա համար կան որոշակի հոգեբանական, ու եթե կարելի է այդպես ասել, տեխնիկական մեթոդներ, որոնք չկիրառելու դեպքում ձեր նպատակն իրագործելու հավանականությունը կիսով չափ դառնում է անհավանական։

Բայց այս վիդեոշարքը սկսելու պատճառներից մեկը երկու կապակցություններն են, որ վերջերս պարբերաբար լսում եմ, իսկ առհասարակ միշտ լսել եմ «էռնեկ քեզ» ու «…ափսո՜ս»։

Կարճ ասած՝ դիտեք վիդեոն, թե ինչպես իրագործել երազանքներն ու նպատակները՝ մաշկիս վրա փորձած մեթոդներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել