Պոռնոգրաֆիայի պատմությունը. 8 քայլ Հին Ասիայից մինչև համացանց (ՄԱՍ 2)Newmag.am-ը գրում է.

Պոմպեի պեղումները և վիկտորիանական բարոյականությունը

Ժամանակաշրջան. 1837 թվականից մինչև 1901 թվական

Լսարանը. Մեծ տարիքի տղամարդիկ

Պոռնոգրաֆիան անջատվեց ընդհանուր մշակութային գործընթացից, երբ ամբողջ երևույթին, ինչպես մշակութային, այնպես էլ բնական, սկսեցին պիտակավորել: Պոռնոգրաֆիան վիտորիանական գիտության հայտնագործությունն է: Պոռնոգրաֆիայի կոնցեպտը այլ մշակույթներում մեծամասնությամբ պարզապես բացակայում է:

Պոռնոգրաֆիա հին հունական տերմինը միայն 1857 թվականին հայտնվեց բժշկական անգլերեն բառարանում, որը բժշկական մի հոդվածում բնութագրվում էր չեզոք իմաստով և արտացոլում էր պոռնկության խնդիրը։ Բացասական ընկալում ստացավ 5 տարի անց և այդպես ամրագրվեց Ուեբսթերի բառարանում: Դա փորձ էր հաստատելու մշակութային շրջանակները:

Այդ ժամանակների պատմության մեջ կարևոր դեր խաղաց Պոմպեի բացահայտունը: Ազնիվ ու հին աշխարհը հագեցած էր անպարկեշտություններով: Հռոմեացիների տներում բաց տեսարաններով  նկարները սովորական երևույթ էին, որոնք փակցված էին սենյակի յուրաքանչյուր պատին: Հռոմեացիների համար ֆալոսները նույնիսկ հաջողության նշան էին համարվում: Ի դեպ, ոչ մի գրքում, որոնք համարվում են ժամականակից կրոնական մշակույթի սիմվոլ, (օրինակ Աստվածաշնչում), ցուցում չկա, որ այս ամենը անընդունելի է:

Պոմպեի բացահայտումը վտանգի տակ դրեց մեր գիտելիքները Հին աշխարհի մասին: Հնագետները ստիպված էին ազատվել փաստերից: Գտածոները չէր կարելի ոչնչնացնել, և այն ամենն ինչ համարեցին անպարկեշտ արվեստի յուրահատուկ բաժնում առանձնացրին և թաքցրեցին Նեապոլի միջազգային հնագիտական թանգարանում։ Այդպես էլ հայտնվել է պոռնոգրաֆիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել