168.am-ը գրում է.

Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle ­ն:

Der Spiegel­ի ունեցած պաշտոնական տեղեկություններով` Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և Բելգիայի թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հետախուզական տվյալներ են հավաքում գյուլենականներին սատարողների վերաբերյալ: Նրանք գյուլենական դպրոցներին, մշակութային կենտրոններին աջակցողների անունները փոխանցում են Անկարային:

Ավելի վաղ գերմանական իշխանությունները տեղեկացրել էին, որ Գերմանիայում գործող թուրքական մզկիթների իմամները լրտեսություն են իրականացնում:

Նրանք մզկիթ հաճախող կամ իրենց թաղամասում բնակվող գյուլենականների մասին տեղեկությունները հայտնել են Թուրքիայի իշխանություններին: Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները հերքել են գերմանական կողմի մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել