Ծնկների և հոդերի տարբեր աստիճանի ցավերով շատ մարդիկ են տառապում:

Եթե աճառի մաշվածության գործընթացը չափազանց հեռու չի գնացել, ծնկի ցավը մեղմացնելու և ժամանակի ընթացքում դրանից ամբողջովին ազատվելու համար օգտվիր այս տնային բաղադրատոմսից:

Մեղրի և ասպիրինի հիմքով քսուքը կարող է դադարեցնել արթրոզը:

   

Մեղր և ասպիրին

Բաղադրիչները՝

  • Ասպիրինի 10 հաբ
  • 200 գ. հեղուկ մեղր

Պատրաստումը և կիրառումը՝

1. Ասպիրինի հաբերը փոշի դարձրու, խառնիր մեղրին:

2. Խառնուրդը թող 10 օրով սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Պարբերաբար խառնիր:

3. Պատրաստիր քսուքը, քսիր ծնկներիդ, դրանք պոլիէթիլենով փաթաթիր, հետո՝ բրդե կտորով: Կոմպրեսն ամրացրու:

Պրոցեդուրան ավելի լավ է երեկոյան անել և կոմպրեսը թողնել ողջ գիշեր:

Սկզբում կարող է թեթև այրոց զգացվել, բայց հետո դա անցնում է: Հոդերի ամրացման տնային թերապիան համալրել կարելի է վարսակի ըմպելիքով:

Մեղրով բաղադրատոմսը հարմար չէ մեղվաբուծական ապրանքներից ալերգիա ունեցողներին:

Բուժման ընթացքում խուսափիր գերսառեցումից, երկար քայլելուց և կանգնելուց՝ հոդերի ծանրաբեռնվածությունը նվազագույնի հասցնելու համար:

Ծնկների բուժումը ժողովրդական միջոցներով ժամանակ և կոմպրեսի պարբերական կիրառում է պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել