- Հո չի խանգարում՞՞՞ Չէ ՞՞՞ Գիտեք, մեկ-մեկ լինում է, որ ուզում ես հայկական երաժշտություն լսել. Էս մի ալիքով հայկական երաժշտություն են անընդհատ հաղորդում։ Իբր հայկական։ Բայց տասից մեկը, որ լսես, ասես` հա, հայկական է... Լավ է, որ չուզեցիք անջատեմ. ուղղակի սա հայկական է, իսկական հայկական...

Այնքան ցրված էի, որ սկզբում, երբ ասացի` մի անջատեք, ոչ էլ լսում էի թե ինչ երաժշտություն է։ Խոսքի կեսից մտածեցի`աաաա, լաաավ, ինչ են լսում տաքսիստները սովորաբար որ՞՞՞ ...
Էն էլ լսեցի` «Սուսերով պար»-ն էր։

Ես չգիտեմ, դաստիարակությունը կապ ունի՞՞՞ բայց իրոք` երաժշտություն կա, որ լսում ես` հա, հայկական է... կա որ լսում ես ու` չէ, էլի... 

Հիմա պատմություն հիշեցի. Երբ ռուս-պարսկականին Էրզրումից գաղթում են Ջավախք, ամեն մի գյուղ իր կորցրածի նմանն է փնտրում. մի սայլի վրա կույր կին է լինում, հանկարծ սա թե` էս ետ եկանք երկիր՞՞՞ մեր օդն է...
Ու խումբ-խումբ Ջավախքում գտնում են իրենց «երկիրը», նոր շեն սարքում...
Մի գյուղ էլ օրինակ օդուջրովչի առաջնորդվում. նստում է թուրքական սահմանին, որ շուտ էլի հետ գնա... 

Ով է ձեզ բացատրել, թե ինչ է սերը ՞՞՞
Եսիմ, է։
Հայկականը կույրի պես արյունով եմ լսում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել