Wedding.am-ը գրում է.

Հարց. Որն է համարվում ամուսնական համատեղ գույք և ինչ կարգ է գործում ամուսնալուծությունից հետո այն կիսելու վերաբերյալ

Հարցին պատասխանում է Արատտա իրավախորհրդատվական թիմը

Պատասխան.  Քննարկվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով, ըստ որի օրենսդիրը նախատեսել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Հարկ է նկատել, որ օրենսդիրը նախատեսել է որոշակի բացառություններ վերը վկայակոչված կանոնից որոնք մի դեպքում կախման մեջ են գտնվում ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրի պայմաններից, իսկ մեկ այլ դեպքում՝ օրենքով սահմանված բացառություններից:

3f341be9eef328df1ff487cee98a8773

Անդրադառնալով օրենքով նախատեսված բացառություններին կարող ենք առանձնացնել, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի կողմից ստացված նվերը և ժառանգությունը, որը ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի չի ներառվում ամուսնական համատեղ ընդհանուր գույքի կազմում և հանդիսանում է համապատասխան անձի սեփականությունը: Որպես բացառություն նախատեսվել է նաև ամուսիններից յուրաքանչյուրի անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների: Եվս մեկ կարևոր բացառություն պետք է նշել այն գույքը, որը չնայած հանդիսանում է ամուսիններից մեկին (այսինքն ձեռք է բերվել ամուսնությունից առաջ կամ ստացվել է որպես նվեր կամ ժառանգությամբ), սակայն պարզվել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին տվյալ գույքի նկատմամբ կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (օրինակ՝ հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել