Եթե հիշում եք, ապրիլյան մարտական գործողությունների նախօրեին՝ (հարձակումից 15 օր առաջ) 2016 մարտի 17-ին, Ադրբեջանի նախագահի՝ ներում շնորհելու մաuին հրամանագրով ազատ են արձակվել ազատազրկման ձևով պատիժ կրող 137 հանցագործներ (զինապարտ տարիքի, այդ թվում՝ Թուրքիայի մեկ քաղաքացի), որոնցից 82-ը ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար։ Ըստ տեղեկությունների՝ Ալիևի հրամանով «ներված» հանցավոր տարրերից շատերին բանակի կազմում գեներալ Զաքիր Հասանովը օգտագործել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ։
Եթե այն ժամանակ Ադրբեջանի նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել են մոտ 400 խնդրագիր և ազատ են արձակվել 137 դատապարտյալի, ապա այս անգամ քննարկվելու են 800-ից ավելի խնդրագրեր, որից մոտ 400 դատապարտյալ մարտ ամսին կազատվի պատժի հետագա կրումից։
Ամեն դեպքում Իլհամը հենց այնպես ոչ մեկին ներում չի շնորհելու։ Պատժից ազատված գող-ավազակները, մանկապիղծ տականքներն ու մարդասպանները կրկին կօգտագործվեն մեր դեմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1242945519125059&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել