Մի քիչ գործ տվողի կարգավիճակ որդեգրեմ, բայց ինձ հետաքրքիր է, թե ինչպես են վերաբերվում նման պրետենցիոզ հայտարարությանը ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում, Ժառանգությունում, անգամ ՕԵԿ-ում․․․ Մի խոսքով՝ բոլոր այն կուսակցություններում, որոնք ՀՅԴ չեն։ Թե՞ սա նոր քաղաքական կուլտուրա է, որը սովորական է դառնալու։
Ինքս չեմ հանդիսանում որևէ կուսակցության անդամ, ու դատելով այս ընտրություններին գնացող կոնտինգենտի որակից՝ ամենայն հավանականությամբ չեմ էլ մասնակցի քվեարկությանը, բայց ինձ հուներից հանում է մեր որոշ քաղաքական գործիչների անբռնազբոս կեցվածքը։ Անբռնազբոսը ո՞րն է, լկտի նիստուկացը։
Նախ՝ դաշնակցականները լավ կանեն՝ հասցնեն իրենց բեղիկավոր տիտանին, որ ոչ բոլորիս պապերն են եղել դաշնակցական։ Եղել են նաև այլ կուսակցականներ (հնչակներ ու բոլշևիկներ), իսկ բացարձակ մեծամասնությունը եղել է անկուսակցական ու ապոլիտիկ։ Հիմա ի՞նչ, Աղվան Վարդանյանի ասածից ի՞նչ եզրակացնենք․ որ նրանք մարդահաշիվ չե՞ն, թե՞ հայ չեն։
Հետո էլ, լավ հիշելով Ռոստոմյանի հայտնի ելույթը, որում մյուս խրոխտ դաշնակ ընկերը, «աբառոտկա» անելով իրենց նեղացրած մեկ այլ գործչի, անվանեց նրան «չաթլախ», ուզում եմ հասկանալ, թե ինչպես կվերաբերվեն դաշնակցությունում, եթե այլ կուսակցության ներկայացուցիչ վեր կենա ու ասի․ «Վարդանյա՛ն, շան տղեն ինքդ ես»։ Առարկություններ կլինե՞ն դաշնակների կողմից, թե՞ կսկսեն «ատչյոտ» տալ ու հիմնավորել, թե ինչու են բոլորը շան տղա՝ բացի իրենցից։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/02/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել