Panorama.am-ը գրում է.
 Լոռու մարզի Բազում համայնքի խմելու ջրի հարցն այդպես էլ շարունակում է մնալ չլուծված։ Բազումի ղեկավար Սրբուհի Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ գյուղը կենտրոնական ջրագիծ և ընդհանուր ջրաֆիկացում չունի երբեք չի ունեցել:
 «Այսօր բազումցիները շարունակում են կանգնած մնալ խմելու ջրի խնդրի առաջ, դրա մասին արդեն ողջ Հայաստանը գիտի։ Մի քանի տնտեսություններ օգտվում են գյուղի միակ ջրաղբյուրից, սակայն սանիպետկայանից քանի անգամ եկել նմուշ են վերցրել, ստուգել և զգուշացրել, որ չի կարելի օգտվել այդ ջրից, մանրէներով լեցուն է, շատ վատ կարգավիճակ են տվել դրան, բայց մարդիկ շարունակում են օգտվել»,-ասաց նա:
 Սրբուհի Հարությունյանի խոսքով՝ թաղամասեր էլ կան, որի բնակիչները խմելու ջուր ունենալու համար մոտ 500 մետր գնում են, ձորից դույլով ջուր են բերում:
«Խնդրի հետ կապված դիմել ենք մարզպետարան, Ջրային տնտեսության պետական կոմիտե և այլ պատկան մարմիններին, սակայն ստացել ենq հետևյալ պատճառաբանությունը. ասում են՝ գյուղի նստվածքը բարձր է, իսկ որտեղից որ ջուրը պետք է քաշվի, դրա նստվածքը ցածր է և այնտեղից ջուրը բարձրանալու հնարավորություն չկա։ Մեր համայնքի ջրի խնդիրը հրապատ ծրագրում է ընդգրկված, շարունակում է չլուծված մնալ»,-ասաց համայնքի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել