Ես չեմ կարող  ամեն մի թափթփուկի պատասխանել. Նարիա Մովսիսյանը՝ նախկին ամուսնունLife.panorama.am-ը գրում է.
 Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքը բավականին շատ է քննարկվում հանրության կողմից: Դերասանուհու ամուսնությանը, կարճ ժամանակ անց բաժանությանն ու բալիկի ծնունդին, դրանից հետո էլ նախկին ամուսնու հետ սկզբում լավ, ապա վատ հարաբերություններին շատերը հասցրեցին հետեւել:
 Նաիրայի նախկին ամուսինը երբեմն-երբեմն անձամբ է որոշ մանրամասներ տրամադրում՝ հարցազրույցների միջոցով, այս անգամ Նաիրայի դստեր կենսաբանական հայրը՝ Վան Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դատի է տվել Նաիրային, որպեսզի երեխային տեսակցելու հնարավորություն ունենա, քանի որ մայրը արգելում է:
  Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Նաիրա Մովսիսյանի հետ, ով անգամ տեղյակ չէր Վանի հարցազրույցի մասին: Հարցը լսելիս դերասնուհին ծիծաղելով նշեց.
 «Շատ ծիծաղելի է, սա շատ նման է վատ որակի կրկեսի»:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել