«Մոսուլի արևելքում խմելու ջրի զգալի պակասը շարունակում է անհանգստության գլխավոր պատճառ մնալ». Ֆերհան ՀաքYerkir.am-ը գրում է.
 ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն անհանգստացած են իրաքյան Մոսուլում խմելու ջրի խնդրով:
 Խմելու ջրի պակաս է զգացվում նույնիսկ Մոսուլի արևելյան հատվածում, որն արդեն ազատագրված է համարվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆերհան Հաքը, փոխանցում է «ТАСС»-ը:
 «Մոսուլի արևելքում խմելու ջրի զգալի պակասը շարունակում է անհանգստության գլխավոր պատճառներից մեկը մնալ», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենց գործընկերներն ամեն օր միջինը 2.300 խորանարդ մետր ջուր են ավտոցիստեռններով մատակարարում Մոսուլի 30 շրջան: 

«Սա միայն ժամանակավոր լուծում է, մինչև ամբողջովին վերականգնվի Մոսուլի ջրամատակարարումը», - ընդգծել է նա:

Մոսուլի արևմտյան հատվածում, որն ամբողջովին գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, բնակչության մի մասն ամբողջովին զրկված է ջրից, իսկ մի մասն էլ կարողանում է ջուր ստանալ օրվա որոշակի ժամերին միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել