Հայկական  X Factor-5-ի մասնակից Դավիթ Չախալյանի ելույթները մրցույթում առանձնանում են իրենց պրոֆեսիոնալիզմով: Դավիթի համար սա X Factor-ին առաջին մասնակցությունը չէ: Երկու տարի առաջ էլ է շնորհալի երիտասարդը մասնակցել նախագծին, սակայն վաղ փուլերից դուրս է մնացել: Բայց դա չի հիասթափեցրել երիտասարդին: Այս ընթացքում Դավիթը սովորել է Երգի պետական թատրոնում, կատարելագործել իր ձայնային տեխնիկան և այդ ամենի արդյունքում Դավիթն այսօր ունի այն, ինչ ունի՝ մեկը մեկից շքեղ, հզոր ու տպավորիչ ելույթներ: Վերջին մրցութային համերգի ժամանակ Դավիթի փայլուն ելույթը՝ ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել