Ինչպես պատժել հանցագործներին, որոնք կարողանում են ջրից չոր դուրս գալ: Պարզվում է՝ մեթոդներ կան:
Ծայրահեղ մեթոդների դիմել որոշել են Հարավային Աֆրիկայում, որտեղ բռնաբարությունների հետ կապված սուր խնդիր կա:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ սեռական ոտնձգություններից տուժում են տարեկան հարյուր հազարավոր կանայք և աղջիկներ:
Խոսքը հատուկ լատեքսային քարթրիջի մասին է, որն աղջիկներին առաջարկվում է հեշտոցի մեջ դնել:
Այդ դիվայսի ներսի մասում ատամիկ-կեռիկներ կան, որոնք մտնում են բռնաբարողի առնանդամի մեջ և սարսափելի ցավ պատճառում:
Այդ իրն ինքնուրույն հանելը բավական դժվար է, բժիշկների օգնություն է պահանջվում, իսկ որտեղ բժիշկներն են, այնտեղ՝ ոստիկանությունը:
Ամեն դեպքում, մինչ հարձակվածն իր առնանդամով զբաղված կլինի, զոհը փախչելու ժամանակ կունենա:
Այնուամենայնիվ, նորույթը շատ բացասական արձագանքներ է ունեցել պրոֆեսիոնալ շրջանակներում:
Ըստ մասնագետների՝ այդ մեթոդը միայն կխստացնի արձագանքը և իրավիճակը կսրվի: