Տնտեսության բարդ վիճակը Հայաստանին հարկադրում է վարել ագրեսիվ տնտեսական քաղաքականութուն, որը միտված է լինելու երկրում գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ տարվող քաղաքականության կարևոր թիրախներից մեկն էլ Մեղրու ազատ տնտեսական գոտու հինումն է:
Մեղրու ազատ տնտեսական գոտին պատահական ընտրված չէ, Իրանին սահմանակից հարավային այս տարածքում համադրվում են Հայաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների շահերը: Կանխատեսվում է, որ Մեղրու ազատ տնտեսական գոտում հնարավոր կլինի ներգրավել մոտ 350-400 մլն դոլարի չափով ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ: Ըստ այդմ՝ նախատեսվում է արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության կազմակերպում:
ՀՀ-ԵԱՏՄ-Իրան եռանկյում գնվող այս գոտու շահագործման մեծ դրական էֆեկտ կունենա ՀՀ տնտեսության զարգացման համար, սակայն դրա համար անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել ներդրումների ներգրավման և արտոնյալ դաշտի ստեղծման ուղղությամբ, որի համար պահանջվելու է պետական բարձր մակարդակով խնդրի շուրջ անընդմեջ քննարկումների ծավալում և դիրքորոշումների հստակեցում:
Հերթական անգամ հարցը քննարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նրանք անդրադարձ են կատարել ինչպես Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գուտու ստեղծման ծրագրին և այնպես էլ դրանում ռուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցերին:
Կարևոր է, որ Հայաստանի նախաձեռնողականությունը մոտեցնում է ազատ տնտեսական գոտու ստեղծման գոտու աշխատանքերի մոտալուտ մեկնարկը: