Բրիտանացի կատարող Ադելը բացել է «Գրեմմի» 59-րդ երաժշտական մրցանակաբաշխությունն իր Hello հիթով։ Լոս Անջելեսից ուղիղ հեռարձակում է իրականացնում CBS հեռուստաալիքը։
Ադելի «25» ալբոմը ճանաչվել է տարվա լավագույն փոփ ալբոմ։ Բացի այդ, Ադելը մրցանակ է ստացել նաև «լավագույն սոլո փոփ կատարման» համար (Hello)։
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» է նվաճել «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում՝ իր Formation ստեղծագործության տեսահոլովակի համար։
«Գրեմմի» մրցանակները հանձնվում են ամեն տարի, ավելի քան 70 անվանակարգերում։ «Գրեմմին» անվանում են երաժշտական «Օսկար», որը հիմնադրվել է ԱՄՆ ձայնագրող ընկերությունների ասոցացիայի կողմից 1958 թվականի մարտի 14-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել