Image result for террористы в турцииՎերջին 5 ամսում հակաահաբեկչական գործողության շրջանակում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 8000 մարդ, ոչնչացվել են մոտ 700 գրոհայիններ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Վերջին 5 ամսում ձերբակալվել են ահաբեկիչների 49 ազդեցիկ պարագլուխներ, ոչնչացվել է 689 գրոհային, կանխվել է 126 ահաբեկչություն»,-Սոյլուի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Նա նշել է, որ ահաբեկչներին մեղսակցելու մեջ կասկածվող 8477 ձերբակալվածներից 2603-ը կալանավորվել են։

Բացի այդ, 79 քաղաքներում կատարվել է ղեկավարության փոփոխում։ Նշվում է, որ նրանք ֆինանսական և լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ահաբեկիչներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել