Շոտլանդիայի բնակչուհուն վերադարձվել է հարսանեկան զգեստը, որը 150 տարի առաջ կարել է նրա նախատատը, և որը կորել էր քիմմաքրման կետում: Այդ մասին 29-ամյա Թես Նյուալը գրառում է կատարել Facebook-ի իր հաշվում: 2016 թվականի սեպտեմբերին Թեսը հարսանեկան զգեստը թողել էր լվացքատանը, սակայն մեկ ամիս անց քիմմաքրման կետը փակվել է`այդպես էլ չվերադարձնելով զգեստը:

«Թվում է`զգեստը վերցրել են, որպեսզի վերավաճառեն այն»,- ենթադրել է կինը:

Նշվում է, որ զգեստը հայտնաբերել է տարածքի տերը, որում ավելի վաղ գտնվելիս է եղել քիմմաքրման կետը: Լվացքատան փակման աշխատանքներով զբաղվող հաշվապահական ընկերությունը կապվել է Նյուալի հետ և խոստացել մեկ շաբաթ անց վերադարձնել զգեստը:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել