Картинки по запросу բանկԲանկը վարկ տալու համար ավանդ ա ներգրավում: Բանկը սեփական փողը վարկ չի տալիս: Բանկը սեփական փողից 8,3 անգամ ավել ավանդ ա ներգրավում ու դրա չափ վարկ տալիս:

Եթե վնաս եք տալիս բանկին, ուրեմն՝ 8,3 անգամ ավելի շատ վնաս եք տալիս ավանդատուին: Ստիպված եմ շատ կոպիտ բացատրել, որովհետև գիտեմ, որ երկու հատ ավել թիվ կարդալուց ուղեղներդ կախում ա: Եվ հիշեք, ոչ մեկ ոչ մեկին ՉԻ ստիպում վարկ վերցնել:

Եթե կարելի ա կապիտալի համարժեքության նորմատիվ, լիկվիդայնության նորմատիվ և տարրական մաթեմ չիմանալով ֆինանսական խնդիրների լուծումներ փնտրել, ուրեմն՝ կարելի է նույնն անել վիրաբուժությունում: Ես չեմ հասկանում, ինչո՞ւ չեք փորձում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կամ քաղցկեղ բուժել: Ակնհայտ է, որ այդ հարցը լուծելու համար այդքան անհրաժեշտ կուռ համառությունը ունեք: Ինչո՞ւ եք դուք այդքան դաժան: Ինչո՞ւ ձեր տաղանդը չեք ուղղում մարդկանց ցավն ու վիշտը թեթևացնելու վրա: Ինչո՞ւ եք մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն մտածում միայն նրանց բնակարանների, տուգանքների և բանանի մասին:

Մի օր բռնեմ հայոց լեզվի ու գրականության բարելավվման վերաբերյալ ծրագիր գրեմ՝ շեշտը դնելով քերականության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել