ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը պետք ավելի հեռատես, հաշվարկված, մտածված ու խորիմաստ քայլեր կատարի: Եթե այսպես շարունակվի, ապա նրա հեղինակությունն անպայման կընկնի:
Մարդը, առավել ևս նման մակարդակի գործիչը, պետք է քայլ անելուց առաջ մտովի պատկերացնի նրա ողջ ընթացքն ու ավարտը: Առայժմ կարծես նրա դեմ լուրջ լոբբինգ կա` թե’ հանրապետականներից, թե’, բնականաբար, դեմոկրատներից և թե’ պետական մի շարք բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից, որոնք կարծես առայժմ միայն հաջողություններ են գրանցում: Թրամփը պետք է ավելի ճկունություն և դիվանագիտություն հանդես բերի, այլապես նրա կառավարումը մի տեսակ մշուշոտ է և նրա նախընտրական խոստումները այդպես էլ կմնան միայն խոստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել