Փետրվարի 11-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ Արամ MP3-ի և Իվետա Մուկուչյանի «Դաշտերով» տեսահոլովակի պրեմիերան: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ երկրպագուներ, ովքեր անհամբեր սպասում էին գույգի ելույթին, իսկ համերգ-շնորհանդեսը վարում էր դերասան Արսեն Գրիգորյանը: Երեկոյի հետաքրքիր պահերը BlogNews.am-ը ներկայացնում է իր ընթերցողներին:  

Մինչ տեսահոլովակի պրեմիերան Արամը և Իվետան կատարեցին իրենց երգացանկից մի քանի ստեղծագործություն: Նրանք համերգին կրում էին Դիանա Շատվերյանի մոդելավորած հագուստները, որոնք հատուկ ստեղծվել էինք տեսահոլովակի համար: 

«Դաշտերով» կատակ-երգը «խոպանում» գտնվող տղայի եւ նրան սպասող աղջկա մասին է, որը դաշտերով, լեռներով, ձորերով հասնում է իր սիրելիի մոտ: Այս տեսահոլովակում գյուղական միջավայրը ներկայացնում ենք ավելի ժամանակակից ոճում»,- Blognews.am-ի հետ զրույցում նշեց Արամը: Երաժշտության հեղինակը դիջեյ Սերժոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:

 

«Բացի այն, որ իմ և Արամի երաժշտական նախասիրությունները համընկնում են, մենք նաև լավ ընկերներ ենք: Կարծում եմ՝ արդյունքում բավականին հաջող աշխատանք է ստացվել»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Իվետա Մուկուչյանը:

Դե իսկ զույգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել