Լոռու մարզի գյուղերից մեկի դպրոցում հայկական գրքեր չկանArmlur.am-ը գրում է.
 Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 120 աշակերտ: Դպրոցի գրադարանում, սակայն, հայկական գրքեր (հայերեն լեզվով, գեղարվեստական եւ հայ գրականության գրքեր) չեն եղել ու մինչ օրս չկան: Աշակերտները դասապատրաստումները եւ անհրաժեշտ նյութերն ունենալու նպատակով դիմում են համացանցի օգնությանը: Կրթօջախի տնօրեն Աննա Կիրակոսյանի խոսքով՝ պատճառն այն է, որ դպրոցը նախկինում ռուսական է եղել. «Դպրոցը ռուսական էր. 2008-ին նոր դարձավ հայկական: Մեզ մոտ միայն ռուսական դասականներ են: Հայերեն գրքեր գրադարանում չկան»:
 Ստացվում է՝ գյուղում գիրք կարդացողներ էլ չկան, ինչն, իհարկե, լուրջ խնդիր է ոչ միայն աշակերտների, այլ նաեւ ուսանողների ու ընթերցողների համար: Դպրոցի տնօրենի խոսքով՝ գրքեր չունենալու հետ կապված ինքը երբեւէ որեւէ մեկին չի դիմել: «Կարիքը չի զգացվել»,- նշեց նա:  Հակառակ դպրոցի տնօրենի այս պնդման՝ Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Կարդալ սիրում եմ, կցանկանայի գյուղի դպրոցի գրադարանում հայ գրողների գործեր լինեին, որով ոչ միայն դասապատրաստումն ու հանձնարարականները կկատարեի, այլ նաեւ ազատ ժամանակ պարզապես ընթերցանությամբ կզբաղվեի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել