Картинки по запросу կալցիումԻնչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է խանգարում կալցիումի նորմալ յուրացմանը, և ինչպես է ճիշտ ընդունել այս միներալը:

1. ԿԱԼՑԻՈՒՄ ԵՎ ՎԻՏԱՄԻՆ D

Կալցիումի լավ յուրացման համար անհրաժեշտ է օրգանիզմ բավարար քանակությամբ վիտամին D-ի մատակարարում: Սննդամթերքում վիտամին D-ի քանակը շատ քիչ է, այդ պատճառով խորհուրդ են տրվում զբոսանքներ արևային եղանակին, քանի որ այս վիտամինն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ:

2. ԿԱԼՑԻՈՒՄ, ՖՈՍՖՈՐ ԵՎ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ

Լավագույն ձևով կալցիումը յուրացվում է ֆոսֆորի և միկրոտարրերի հետ: Կալցիում և միկրոտարրեր մեծ քանակությամբ պարունակվում են հետևյալ մթերքներում՝ բնական կաթնաշոռ, թարմ կանաչի, ձուկ և ծովամթերք:


3. ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ԿԱԼՑԻՈՒՄԸ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Այդ մթերքների թվին են պատկանում սուրճը, թրթնջուկը, աղը, խավարծիլը, սպանախը, ճակնդեղը և գազավորված ըմպելիքները: Թրթնջկաթթուն, որը պարունակվում է կանաչ տերևավոր շատ բանջարեղեններում, կալցիումի հետ առաջացնում է օքսալատներ (աղեր), որոնց մի մասը դուրս է գալիս օրգանիզմից, իսկ մի մասն էլ կուտակվում է քարերի ձևով երիկամներում և հոդերում:


4. ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստամոքսի թթվայնության խանգարումը կարող է ընկճել կալցիումի յուրացումը: Բարակ աղու հիվանդությունները նույնպես կարող են խանգարել արյան հոսքի մեջ բավարար քանակությամբ կալցիումի ներծծմանը:

5. ԿԱԼՑԻՈՒՄԸ ԵՎ ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ՖՈՆԸ

Կալցիումի նորմալ յուրացման համար անհրաժեշտ է նորմալացնել օրգանիզմի հորմոնային ֆոնը: Աճի հորմոնի, պարաթիրեոիդ հորմոնի կամ էստրոգենների բարձր կամ ցածր պարունակությունը վատթարացնում է արյան հոսքի մեջ կալցիումի ներծծման որակը:

6. ԵՐԻԿԱՄՆԵՐԻ, ԼՅԱՐԴԻ և ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կալցիումի նորմալ յուրացմանը կարող են խոչընդոտել լյարդի, ենթաստամոքսային գեղձի և երիկամների հիվանդությունները: Այս հիվանդությունների բուժումը թույլ կտա լուծել կալցիումի հետ կապված խնդիրը:

7. ՈՐՈՇ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հաճախ կալցիումի վատ յուրացման պատճառը հանդիսանում է որոշ դեղորայքի ընդունումը, օրինակ՝ հակացնցումային դեղորայքի, ստերոիդային հորմոնների, լուծողականների և միզամուղների:

8. ԿԱԼՑԻՈՒՄԸ և ՍՊՈՐՏԸ

Ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են լվանալ կալցիումը, որը դուրս է գալիս օրգանիզմից քրտինքի միջոցով: Կալցիումի պակասը լրացնելու համար խորհուրդ է տրվում խմել 1-2 բաժակ կեֆիր կամ ուտել 100-200 գ կաթնաշոռ:

9. ՍԹՐԵՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Կալցիումի լավ յուրացման համար անհրաժեշտ է խուսափել սթրեսներից: Հուզական լարվածության դեպքում արտադրվում է կորտիզոլ հորմոն, որը նպաստում է մեզի միջոցով կալցիումի դուրս գալուն:

10. ՊՐԵՊԱՐԱՏԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Եթե դուք կալցիումը ընդունում եք հաբերի ձևով, ապա նրա յուրացումը հաճախ պայմանավորված է պրեպարատի քիմիական բաղադրությամբ: Օրինակ՝ կալցիումի ցիտրատը լավ է յուրացվում անկախ սննդի ընդունումից: Կալցիումի կարբոնատը ավելի լավ է ընդունել ուտելու ընթացքում, իսկ ամենավատը յուրացվում է կալցիումի գլյուկոնատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել