Մի բրազիլացի որոշում է թալանել դեղատունը: Նա ավտոմեքենան կայանում է դեղատան դիմաց և գնում է իր առաքելությունն իրականացնելու: Այդ ընթացքում մեկ այլ բրազիլացի այդ մասով էր անցնում և, տեսնելով անտեր թողնված ավտոմեքենան՝ բանալիները վրան, նստում և հեռանում է:
Առաջին բրազիլացին, դուրս գալով դեղատնից և չգտնելով ավտոմեքենան, սկսում է ապշահար աջ ու ձախ նայել: Այդ ընթացքում նրան մոտենում է երրորդ բրազիլացին և ձեռքից տանում այն ամենն, ինչ առաջինը գողացել էր դեղատանը:
Առաջին բրազիլացին, չկարողանալով համակերպվել նմանատիպ դաժան անարդարության հետ, որոշում է գնալ ոստիկանություն և կողոպուտի բողոք ներկայացնել: Այնտեղ նա հանդիպում է դեղատան տիրոջը, որը նրան ճանաչում է:
Արդյունքում բրազիլացուն տեղում ձերբակալում են, սակայն նրա վրդովմունքի պատճառը բնավ դա չէր: Նա չէր կարողանում հանգստանալ այն մտքից, որ իրենից գողացել են ավտոմեքենան, որը նա սրանից ընդամենը մեկ օր առաջ էր գողացել: