Yerkir.am-ը գրում է.Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է վիրտուալ իրականության հետ փոխազդեցության նոր միջոցը՝ սոցցանցին պատկանող Oculus ընկերության ձեռնոցների նախատիպը, հայտնում է Korrespondent.net-ը:
Նա իր էջում տեղադրել է Ռեդմոնդում Facebook-ի գիտահետազոտական լաբորատորիա այցելության լուսանկարները:
«Մենք աշխատում ենք նոր միջոցների վրա, որոնք թույլ են տալիս ձեռքերը մտցնել վիրտուալ իրականություն: Այդ ձեռնոցներով դուք կարող եք նկարել, տպագրել վիրտուալ ստեղնաշարի վրա և անգամ սարդոստայն նետել, ինչպես Սարդ-մարդը», - գրել է Մարկ Ցուկերբերգը:
Նա չի հայտնել վիրտուալ իրականության սարքի տեխնիկական բնութագրերը կամ շուկայում ներկայիս նախատիպի հիման վրա կոմերցիոն արտադրանքի հայտնվելու մոտավոր ժամկետը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/123525.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել