Հայրենի քաղաքագիտության մեջ համաճարակային բնույթ է ստացել հայրիկյանականությունը կամ հայրիկյանիզմը։ Այս քաղաքական ֆենոմենից անմասն չի մնացել նաև ՀԱԿ-ը, որտեղ արդեն տևական ժամանակ է չեն կարողանում կողմնորոշվել, թե մասնակցելո՞ւ են արդյոք Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ։
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀԱԿ-ում հիմա ավելի խառն են ներքին հարցերով՝ կապված ՀԱԿ կուսակցության կազմավորման գործընթացի հետ և հիմա էլ շարունակում են ներկուսակցական ակտիվ քննարկումներ՝ մասնակցել-չմասնակցելու հարցով։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ իրենք դեռեւս վերջնական որոշում չունեն, հետեւաբար չի կարող հստակ պատասխանել այդ մասին հարցին։ Անձամբ ես հակված եմ այս անորոշությունը բացատրել ոչ այնքան կուսակցության կազմավորման հետ կապված ներքին հարցերով, այլ նրանով, որ ՀԱԿ-ում իրոք վախենում են, որ ավագանու ընտրություններում նրանք կունենան խայտառակ ցուցանիշներ, որոնք արդեն դե յուրե կամրագրեն ՀԱԿ-ի դե ֆակտո վախճանը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/161807777308587?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել